Ծնվել է Ներքին Ագուլիսում: Նախնական կրթությունն ստացել է Վերին Ագուլիսի ուսումնարանում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել է Թիֆլիսի գիմնազիայոմ։ 1890թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնավարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Գրողի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907թթ), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Եղել է հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողը: Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում։ Զբաղվել է նաև թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-12թթ.) աշխատությունը։ Մահացել է Թիֆլիսում։