Ծնվել է Կաստել-Արկուատո քաղաքում (Պյաչենցայի մոտ): Գրական գործունեությունը սկսել է 1882թ-ից: Հեղինակ է բազմաթիվ դրամաների և կատակերգությունների: Համարվում է իտալացի լավագույն լիբրետիստներից (XIX - XX դ. սկիզբ): Նա նպաստել է իտալական օպերային թատրոնում նոր «վիզուալիզմ» ուղղության զարգացմանը: Նրա լիբրետոները առանձնանում են բեմական արտահայտությամբ, պոեզիայով, գրականության ոճի փոփոխությամբ: Մահացել է Կոլոմբարոնե քաղաքում (Պյաչենցայի մոտ):