Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան)։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ 1848 թ-ին որպես քարտուղար աշխատանքի է անցել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ 1853 թ-ին մեկնել է Մոսկվա։ Հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1854-1858 թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվել է Հնդկաստան, այցելել եվրոպական մի քանի երկրներ: 1862 թ. վերադարձել է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվել ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը «Մեր Հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։ Մահացել է Կամիշինում, Վոլգոգրադի մարզ: