Ծնվել է Տորոպեց քաղաքում (Ռուսաստան): Յազիկովի բանաստեղծությունների հիմնական թեմաներն են՝ «անհավասար պայքար», փոխադարձ զգացմունքներ և յուրաքանչյուր ստեղծագործությունում արտահայտում է սեր մտերիմների հանդեպ, կարեկցանք, հավատք առ Աստված: Նա շարունակաբար «Երաժշտություն բոլորի համար» ամսագրում հրապարակում էր իր երաժշտա-պոետիկ ստեղծագործությունները, համագործակցում հայտնի հրատարակիչների հետ, ովքեր հրատարակում էին նրա ռոմանսները, վալսերը, երգերը, էլեգիաները, քայլերգերը, որտեղ Յազիկովը ներկայանում էր որպես խոսքերի կամ երաժշտության հեղինակ, հաճախակի՝ բանաստեղծ և կոմպոզիտոր: Մահացել է Կուրսկում: