Ծնվել է Նիժնի Նովգորոդում: 1860-ական թվականների սկզբին Բալակիրևի գլխավորությամբ կազմավորվել է «Ռուսական նոր երաժշտական դպրոց»-ը, որը հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ» և «Հզոր խմբակ» անուններով։ 1862-ին խմբավար Գ․ Յա․ Լոմակինի հետ Պետերբուրգում հիմնադրել է Անվճար երաժշտական դպրոց։ 1867–1869-ին Բալակիրև Ռուսական երաժշտական ընկերության գլխավոր դիրիժորն էր։ 1883–1894-ին վարել է Պալատական երգեցիկ կապելլայի տնօրենի պաշտոնը։ Բալակիրևի ստեղծագործության կենտրոնական թեման ժողովուրդն է, ռուսական կյանքի և բնության պատկերները։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում: