Ծնվել է Ալապաևսկում (Պերմի նահանգ): Պյոտր Իլյիչ Չայկովսկու կրտսեր եղբայրն է: Ավարտել է իրավաբանական ուսումնարանը, բայց ամբողջ կյանքը նվիրել է արվեստին: Գրական գործունեությունը սկսել է 1874 թ-ից՝ որպես երաժշտական և թատրոնի քննադատ: Նույն թվականին, Գովորով կեղծանունով, գրել է առաջին պիեսը: Նա թարգմանել է Շեքսպիրի սոնետները (1914): Հեղինակ է օպերաների լիբրետտոների: Մահացել է Մոսկվայում: