Ծնվել է Ժարդր քաղաքում (Ֆրանսիա): Գավառական դպրոցներում գրականություն է դասավանդել: Ֆոմբերի բանաստեղծությունները, իրենց ոճով և առոգանությամբ մոտ են ժողովրդական երգերին, լի են հումորով, հետաքրքիր բառակապակցություններով: Գրվածքներում արտահայտված է հասարակ աշխատավորի ուրախությունն ու վիշտը, իմաստությունը և հավատը դեպի լավ ապագա: Մահացել է Լա Վերյերում (Ֆրանսիա):