Ծնվել է Տիխվին քաղաքում, Նովգորոդի նահանգ: 6 տարեկանից կրթվել է տանը, միևնույն ժամանակ նաև սովորել է դաշնամուր նվագել: 11 տարեկանում գրել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը: 1858 թ-ից ապագա կոմպոզիտորը սկսել է լրջորեն հետաքրքրվել երաժշտությամբ, իսկ 1859 թ-ից՝ դասեր է վերցրել դաշնակահար Ֆ. Կանիլեյից: 1862 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: Նույն տարում նա դարձել է «Հզոր խմբակ» երաժշտական խմբակի անդամ: 1862 թ-ին Ռիմսկի-Կորսակովը գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Կադետների ծովային կորպուսը և ընդունվել ծովային ծառայության: 1871 թ-ից`Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, որտեղ դասավանդում էր գործնական կոմպոզիցիայի, գործիքավորման և նվագախմբային դասարաններում, 1873 -1884 թթ.՝ Ծովային բաժանմունքների փողային նվագախմբերի տեսուչ, 1874-1881 թթ.՝ Անվճար երաժշտական դպրոցի տնօրեն: 1874 թ. սկսած՝ զբաղվել է դիրիժորությամբ՝ սկզբից սիմֆոնիկ համերգների, ապա` օպերային ներկայացումների: Նա հեղինակել է`15 օպերա, 3 սիմֆոնիա, սիմֆոնիկ ստեղծագործություններ, գործիքային համերգներ, կանտատներ, վոկալ և հոգևոր երաժշտություն և այլն։ Մահացել է Լյուբենսկ քաղաքում, Սանկտ Պետերբուրգի նահանգ: