Ծնվել է Կիևում: 1937-1948 թթ. սովորել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1948-1955 թթ.՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Հ. Նեյհաուզի դաշնամուրի դասարանում (1970 թ.՝ պրոֆեսոր): Կոնսերվատորիայից հետո աշխատել է Մեծ թատրում, Մոսկվայի ֆիլհարմոնիկում՝ որպես կոնցերտմայստեր, դաշնակահար: Համերգներով շրջագայել է մի շարք քաղաքներով: Եղել է Զարուհի Դոլուխանյանի կոնսերտմայստերը: 1975 թ. տեղափոխվել է Նյու Յորք: 1983 թ-ից ԱՄՆ-ի քաղաքացի է: