Ծնվել է Շիրակում: Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ թարգմանությունների (Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Շիլլերի բալլադները, Հայնեի երկերը, Գյոթեի «Ֆաուստը», Պուշկինի ու Լերմոնտովի ստեղծագործությունները և այլն): Եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարներից մեկը: 1977-ին հայ զբոսաշրջիկների խումբ է տարել Հունաստան և այնտեղից որդու` այդ ժամանակ օտար լեզուների ասպիրանտ Վահրամի հետ անհետացել է: