Ծնվել է Մոսկվայում: Կոզլովը սկզբնական կրթությունը ստացել է զինվորական դպրոցում: 1860թ-ին նա ծառայության է անցել Արտաքին գործերի նախարարության հատուկ գրասենյակում: Պավել Կոզլովը ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում: Հանդիպումներ է ունեցել գիտության և մշակույթի նշանավոր գործիչների հետ: 1867 թ.-ին, արտասահմանից վերադառնալուց հետո, նա ծառայել է Վարշավայի գեներալ-նահանգապետի մոտ: 1868 թ-ին Կոզլովը նորից մեկնում է արտասահման և լրջորեն զբաղվում գրական գործունեությամբ: 1850 թ-ի կեսերից նա փորձել է տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1870-ական թվականներին նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվում էին պարբերական մամուլում և առանձին հրատարակությամբ: Կոզլովի բանաստեղծությունները շատ երաժշտական են: Նա իր բանաստեղծությունների խոսքերի հիման վրա գրել է նաև երաժշտություն (1880): 1884 թ. երկու հատորներով լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն: Մահացել է Մոսկվայում: