Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1877թ. մի իտալացի երգիչ լսել է նրա ձայնը և օգնել երաժշտական կրթություն ստանալ Իտալիայում։ Միլանի կոնսերվատորիան ավարտելուց հետո հանդես է եկել որպես իտալական օպերաների մեներգիչ՝ Պեդրո Մաչինարի։ 1888թ. շրջագայել է Ռուսաստանում, մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում, Պետերբուրգում, Օդեսայում և այլ քաղաքներում, նույն թվականին երգել է նաև Թիֆլիսի արքունական թատրոնում։ Գրել է «Արաքսի արտասուքը» երգի երաժշտությունը։ 1890-ականներ թվականների վերջերից, կոկորդի անբուժելի հիվանդության պատճառով, թողել է արվեստը և Մոսկվայում զբաղվել բժշկությամբ։ Մահացել է Մոսկվայում: