Ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստովի շրջան)։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-49թթ. սովորել է Լազարյան ճեմարանում, 1851թ-ին՝ Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866թ-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է Նոր Նախիջևանում։