Ծնվել է Կիևում: Սովորել է Կիևի երաժշտական ուսումնարանում, իսկ 1894թ. ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա (ջութակի և կոմպոզիցիայի դասարան), որն ավարտել է ոսկե մեդալով: Ուսումնասիրել է փիլիսոփայություն, գրականություն, պատմություն: 1938թ.-ին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Առաջին աստիճանի երեք ստալինյան մրցանակների դափնեկիր (1946, 1948, 1950): Մահացել է Մոսկվայում: