Ծնվել է Լայպցիգում: Հիմնականում նա հայտնի է իր օպերաներով։ Ի տարբերություն օպերային կոմպոզիտորների մեծ մասի` Վագները բացի երաժշտությունից գրել է նաև լիբրետո բեմի համար նախատեսված իր յուրաքանչյուր գործի համար։ Վագների կոմպոզիցիան հատկապես ուշ շրջանում տարբերվում է բարդ կառուցվածքով, հարուստ հարմոնիայով և նվագախմբային գործիքավորմամբ, ինչպես նաև լեյտմոտիվների կիրառմամբ, որոնք առանձին կերպարների, տեղանքի, գաղափարի և սյուժետային տարրերի հետ կապված երաժշտական ֆրազներ են։ Մահացել է Վենետիկում (Իտալիա):