Ծնվել է Կոսիխա գյուղում (Ռուսաստան): 1934 թ-ից ապրել է Օմսկում։ 1943 թ. սովորել է ռազմա-երաժշտական դպրոցում։ Պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Լենինգրադ, իսկ 1948 թ.՝ Պետրոզավոդսկ։ Այստեղ, ամսագրում, տպագրվում են նրա բանաստեղծություններից։ Պետրոզավոդսկի պետական ինստիտուտի պատմա-բանասիրական բաժնում մեկ տարի սովորելուց հետո՝ 1951 թ., ընդունվում է Գրականության ինստիտուտ և տեղափոխվում Մոսկվա։ Ինստիտուտում սովորելու տարիներին լույս են տեսնում բանաստեղծությունների ժողովածուները։ 1972 թ. Ռոժդեստվենսկին ստացել է լենինյան կոմերիտմիությանի մրցանակ, իսկ 1979 թ. դարձել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Մահացել է Մոսկվայում: