Ծնվել է Գերմանիայում (ք. Ցվիկաու): Երաժշտության առաջին դասերը ստացել է երգեհոնահար Յոհան Կունցշաից: 10 տարեկանից ստեղծագործել է երգչախմբային և նվագախմբային երաժշտություն: 1828 թ. ընդունվել է Լեյպցիգի համալսարան, իսկ հաջորդ տարի տեղափոխվել է Հեյդելբերգի համալսարան: Մինչև 1840 թ. Շումանի բոլոր ստեղծագործությունները գրվել են դաշնակահարների համար: Ավելի ուշ հրատարակվել են բազմաթիվ երգեր, չորս սիմֆոնիա, օպերա և այլ նվագախմբային, երգչախմբային և կամերային ստեղծագործություններ: Շումանը տառապում էր հոգեկան հիվանդությունով, որը առաջին անգամ ուժեղ արտահայտվել էր 1833 թ.: 1854 թ-ին ինքնասպանության փորձ է արել, որից հետո ինքնակամ տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա: Մահացել է Էնդենիխում (Գերմանիա), թաղվել է Բոննում: