Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը: Աշխատել է որպես Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ԽՍՀՄ Մեծ թատրոնի երկրորդ դիրիժոր: 1967-1970թթ. եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում: Ռ.Վարդանյանն աշխատել է որպես Բոլիվիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ԽՍՀՄ Մեծ թատրոնի դիրիժոր: Բազմիցս ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ որպես հրավիրյալ դիրիժոր: 1991թ.-ից եղել է Առլինգթոնի (ԱՄՆ) սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Մահացել է ԱՄՆ-ում