Ծնվել է Նեապոլում (Իտալիա): Սովորել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի դաշարաններում: 1878թ. ավարտել է Բոլոնիայի համալսարանի գրականության բաժինը, որտեղ իրեն շնորհվել է գրականության դոկտորի կոչում: Երիտասարդ տարիներին եղել է հրաշալի դաշնակահար-նվագակցող և համերգներով շրջագայել Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Եգիպտոս: Որոշ ժամանակ աշխատել է նաև երգի ուսուցիչ: Մահացել է Մոնտեկատին-Տերմեում: