Ծնվել է Կիևում: Դեռ մանուկ հասակից սովորել է ջութակ նվագել, 10 տարեկանում ընդունվել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի և դաշնամուրի դասարան: Արդեն 16 տարեկանում հայտնի էր որպես նվագակցող, հետաքրքրվում էր էստրադայով, գրում էր բանաստեղծություններ: 1917 թ-ին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան և վերադարձել է Կիև: 1923թ-ին տեղափոխվել է Մոսկվա, 1924 թ.՝ Բեռլին, 1927-1928 թթ.՝ Փարիզ, այնուհետև `ԱՄՆ, որտեղ Ս.Պոկրասը ղեկավարել է փոքրիկ ջազ նվագախումբը, գրել է պարային և հոլիվուդյան ֆիլմերի համար երաժշտություն: Մահացել է Նյու Յորքում: