Ծնվել է Վլադիմիրում: 1866 թ-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա: 1875 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ն. Ռուբինշթեյնի (դաշնամուր) և Պ. Չայկովսկու (կոմպոզիցիա) դասարանները ոսկե մեդալով: 1878-1905 թթ. աշխատել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1881 թ-ից` պրոֆեսոր): 1885-1889 թթ. տնօրինել է Մոսկվայի կոնսերվատորիան: Եղել է նրա առաջին հիմնադիրներից և դասախոսներից: Մահացել է Դյուտկովո գյուղում, թաղված է Մոսկվայում: