Ծնվել է Աշտարակ գյուղում՝ եկեղեցականի ընտանիքում։ Մինչև տասը տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում, 1851 թ-ին մեկնել է Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու։ Ավարտել է այն 1862 թ-ին և մնացել ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Մանկավարժական ասպարեզը թողել է 35 տարի աշխատելուց հետո։ 1895 թ-ին լույս է տեսել Շահազիզի «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» վերնագրով ժողովածուն, որից հետո նա այլևս չի ստեղծագործում և հանդես է եկել հրապարակախոսական բնույթի գործերով։ Գրական գործունեությունն սկսել է 1862 թ-ին։ Բեղմնավոր շրջանը տևել է ընդամենը մի քանի տարի։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրել է միայն ոտանավորներ։ Մահացել է Մոսկվայում: