Ծնվել է Տագանրոգում։ Տագանրոգի Մարիինյան գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո (1894-1903) Սոֆիա Պարնոկը մեկ տարի ապրել է Շվեյցարիայում, որտեղ սովորել է Ժնևի կոնսերվատորիայում։ Ռուսաստան վերադառնալուց հետո հաճախել է Բեստուժևի կուրսերը։ 1906 թվականից սկսել է բանաստեղծություններ տպագրել։ 1916 թվականին հրատարակել է «Բանաստեղծություններ» գիրքը։ Պարնոկի պոեզիայում մեծ տեղ են գրավում անտիկ դիցաբանության, աստվածաշնչի կերպարները, արվեստի, սիրո, մահվան թեմաները, միայնության մոտիվները։ Մահացել է Կարինսկոե գյուղում (Մոսկվայի մոտակայքում):