Ծնվել է Շչիպաչի գյուղում (Սվերդլովսկի մարզ): Ստեփան Շչիպաչյովը գրական գործունեությամբ զբաղվել է 1919 թվականից: Նա հրատարակել է իր ստեղծագործությունների ավելի քան 20 ժողովածու: Մի շարք բանաստեղծություններ տպագրվել են պարբերական մամուլում: Շչիպաչյովը գրել է բանաստեղծություններ սիրո, բնության մասին, սակայն հայտնի է իր քաղաքացիական քնարերգությամբ: Նա եղել է ԽՍՀՄ գրողների միության խորհրդի անդամ: Մահացել է Մոսկվայում: