Ծնվել է Վանաձորում։ 1904թ. ավարտել է ծննդավայրի նորաբաց ռուսական դպրոցը, ապա 1906թ.-ին մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև թարգմանիչ։ 1909-17թթ. ընտրել է Ստ. Րօֆֆօր գրական կեղծանունը։ 1919թ. տեղափոխվել է Երևան։ 1922-25թթ. աշխատել է ՀՍՍՀ Լուսժողկոմատի պետհրատի գլխավոր խմբագիր։ 1929թ. ընտրվել է ԿԿ անդամ և մնացել կազմում մինչև 1937թ.: 1950-54թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1953թ. և 1957թ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ: Ստեղծագործել է 17 տարեկանից, իսկ 1909թ.-ից սկսել է տպագրվել: 1936թ. պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», 1939թ.՝ «Պատվո Նշան», 1956թ.՝ Լենինի շքանշաններով: 1965թ. շնորհվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։ Մահացել է Երևանում։