Ծնվել է Թիֆլիսում: 1907-12 թթ. դաշնամուրի դասեր է վերցրել Տեր-Դավիդովից, 1917-19 թթ.՝ երգի դասեր Յու. Սպենդիարոզայից: 1917 թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը: 1922 թ-ից ապրել է Երևանում: Մինչև 1930 թ. աշխատել է դաշնամուրի, վոկալի ուսուցիչ, նվագակցող: 1930 թ. մանկապարտեզներում երաժշտության դասեր է վարել, ինչպես նաև երաժշտական մեթոդիստ: 1944 թ-ից դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական ֆակուլտետում: Հեղինակ է մի շարք մանկական երգերի: Գալիկյանը արժանացել է ՀԽՍՀ պատվավոր ուսուցչի կոչման: Մահացել է Երևանում: