Ծնվել է Յալթայում: Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրն է։ Գրել է պատանեկության տարիներից։ 1922 թ-ին լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։ Սպենդիարովան ռուսական թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից էր։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Թարգմանել է անգլերենից, գերմաներենից, իդիշից, ինչպես նաև Արևելքի և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից։ Սակայն Սպենդիարովայի գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Գ. Սարյան, Հ. Շիրազ, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան և այլն)։ Գրել է նաև պատմվածքներ։ Մահացել է Մոսկվայում: