Ծնվել է Երևանում: 1912թ. ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները: 1917-20թթ. Թիֆլիսում խմբագրել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերը: 1922թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է թերթերում, ամսագրում, իսկ 1923-31թթ. աշխատել է նաև որպես դատապաշտպան: 1943թ-ից դասախոսել է Երևանի համալսարանում, թատերական, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտներում (1961թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակ է 16 պիեսների և օպերային լիբրետտոների, ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1943թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: