Ծնվել է Կոստանդնուպոլսում: Տասը տարեկան հասակում ընդունվել է Պերայի Մխիթարյանների վարժարան, որտեղ մի տարի սովորելուց հետո ուղարկվել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1858 թ. վերադարձել է Կ.Պոլիս, աշխատել հայոց լեզվի և ֆրանսերենի ուսուցիչ Կեդրոնական վարժարանում ։ Կեդրոնական վարժարանի բացման առաջին տարուց պաշտոնավարել է այնտեղ։ 1929թ. Վենետիկում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն, երկու հատորով։ Հատորը հրատարակվել է Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով։ Մահացել է Կոստանդնուպոլսում: