Հարոյանը մի քանի գրքերի հեղինակ է, Չարենցի երկրպագուներից էր: Լինելով գերազանց ուսանող, ստալինյան թոշակառու, Չարենցի բանաստեղծությունները փոխանցելու համար բռնել է աքսորի երկար ու ձիգ դաժան ճանապարհը: Ցողիկ Հարոյանը բազում ձոներ ու երգեր ունի նվիրված Չարենցին, որոնք ցուցադրվում են Չարենցի անվան տուն-թանգարանում: