Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1942-45թթ. ծառայել է խորհրդային բանակում, աշխատել «Մարտ հանուն հայրենիքի» զինվորական թերթում։ 1950թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1952թ.՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1952-53թթ. աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «Կայծ» թերթում որպես բաժնի վարիչ, Աբովյանի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-58թթ.՝ Հայաստանի գրողների միությունում որպես գործերի կառավարիչ, ակումբի վարիչ, գրական խորհրդական։ 1954թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1958-80թթ. եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։ Վահագն Կարենցը հեղինակ է մի շարք ժողովածուների: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով: Մահացել է Երևանում։