Ծնվել է Մոսկվայում: 1917 թ-ին ավարտել է Մոսկվայի գիմնազիան ոսկե մեդալով: Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, սակայն չի ավարտել հեղափոխության և քաղաքացիական պատերազմի պատճառով: ԽՍՀՄ Գրողների միության հիմնադիրներից է, 1934 թ-ից՝ անդամ: Հեղինակ է խորհրդային բազմաթիվ երգերի խոսքերի: Լեբեդև-Կումաչը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, «Կարմիր նավատորմ» թերթի աշխատակից: Լեբեդև-Կումաչը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով, արժանացել է Ստալինյան մրցանակի: Մահացել է Մոսկվայում: