Ծնվել է Բեզանսոնում: Վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թ.), Մադրիդում (1811 թ.), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ: 1814-1818 թթ. սովորել է Լյուդովիկոս Մեծի անվան լիցեում։ Գրել սկսել է 14 տարեկան հասակում։ 15 տարեկան հասակում Ակադեմիայի հայտարարած մրցույթում նրա բանաստեղծությունն արժանացել է պատվավոր արձագանքի, իսկ 1819 թ-ի մրցույթում՝ պոեմների համար նա ստացել է երկու մրցանակ։ 1830-1843 թթ-ին Հյուգոն գրեթե ամբողջովին նվիրվել է թատրոնին: Լույս են ընծայվում նրա մի քանի բանաստեղծական ժողովածուներ։ Արդեն 1828 թ-ին նա բեմադրել է իր առաջին պիեսներից մեկը՝ «Էմի Ղոբսաղը» (Amy Robsart)։ 1841 թ-ին ընդունվել է Ֆրանսիական ակադեմիա, իսկ 1848 թ-ին՝ ընտրվել է Ազգային ժողովում։ Հյուգոն 1851 թ-ին պետական հեղաշրջման հակառակորդ էր։ Երբ Նապոլեոն Երրորդը իշխանության անցավ, Հյուգոն արտաքսվեց։ 1870 թ-ին վերադարձել է Ֆրանսիա, իսկ 1876 թ-ին՝ ընտրվել սենատոր։ Մահացել է Փարիզում: