Ծնվել է Էդինբուրգ քաղաքում (Շոտլանդիա): 1792թ. ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ստացել փաստաբանի կոչում: 1799թ.-ից Սելկերկ կոմսության շերիֆն էր (դատական և վարչական պաշտոնյա), 1806թ.-ից՝ դատարանի քարտուղարը: Սկոտի առաջին ինքնատիպ գործը «Սուրբ Հովհաննու իրիկունը» (1800թ.) ռոմանտիկական բալլադն է: 1800թ.-ից հավաքել է շոտլանդական ժողովրդական բալլադները և հրատարակել «Շոտլանդական սահմանի երգերը» (3 հատոր, 1802–1803թթ.) ժողովածուն, որով նա հայտնի է դարձել: Մահացել է Էբբոտսֆորդում (Շոտլանդիա):