Ծնվել է ՀՀ Մաքրավանք գյուղում (այժմ` Հրազդան քաղաքի շրջագծում): 1935թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937թ.` ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938թ. աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-46թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1956-58թթ. որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-62թթ.` «Պիոներ» (այժմ' «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1962-68թթ.` Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակ է մի շարք գրքերի, կատարել է ռուսերենից մի շարք թարգմանություններ: Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։