Ծնվել է Մոսկվայում: 1951թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը, 1955թ-ին՝ կոնսերվատորիան։ 1955թ-ից՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1963-1965թթ.՝ գլխավոր դիրիժոր։ 1965թ-ից ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։ 1968թ-ին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչման, 1972թ.՝ Լենինյան մրցանակի, 1983թ.՝ ԽՍՀՄ պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում: