Ծնվել է Սիմֆերոպոլում: Ութ տարեկանից սկսել է ստեղծագործել: Դաշնամուրի դասեր է անցել Ա.Պոդոլսկայայի մոտ: 1923 թ. ավարտել է Օդեսայի, 1932 թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաները (դաշնամուր, կոմպոզիցիա): 1925-1930 թթ. դասավանդել է Ա. Սկրյաբինի անվան երաժշտական ուսումնարանում: 1930-1932 թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի աշխֆակում: Լևինան հեղինակ է՝ դաշնամուրային կոնցերտների, ջութակի և դաշնամուրի սոնատների, դաշնամուրային պիեսների և այլն: Գրել է նաև ավելի քան 200 ռոմանսներ, մանկական երգեր: Մահացել է Մոսկվայում: