Ծնվել է Հունաստանում: 1947թ. տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ ստացել է երաժշտական կրթություն: 1957թ-ից հիմնել է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերությունը և «Արաքս» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ, երգչախումբը կատարել է շուրջ 400 հայկական, արգենտինական և այլ ազգերի երաժշտություններ, հանդես եկել համերգային շրջագայություններով (Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Իրան, Եվրոպա), արժանացել պետական պարգևների ու մրցանակների: Կոմպոզիտորը հեղինակել է երգչախմբային, կամերային, սիմֆոնիկ երկեր, մեներգեր, ջութակի կոնցերտ, դաշնամուրային երկեր, խմբերգեր հայ բանաստեղծների տեքստերով: 1960-80թթ. հեղինակային համերգներով բազմիցս այցելել է Հայաստան: Արգենտինայի կոմպոզիտորների միության անդամ է: 1972թ. Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա. Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց», իսկ 1982թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի կողմից՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1987թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակին, 2013թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: