
Երգի հեղինակներ
- Տարի
- 1997
- Տևողություն
- 14:59
- Կատարող
- Գրիգոր Չալիկյան, Մայրանուշ Գրիգորյան
Կենսագրություն
Գրիգոր Չալիկյան
Ծնվել է Իզմիրի նահանգում (Թուրքիա): 1932 թ-ին Գրիգոր Չալիկյանը ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1953 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի (1940-1946 թթ.), Երևանի պատանի հանդիսատեսի (1946-1953 թթ.), Սունդուկյանի անվան (1953-1959 թթ.) թատրոններում։ 1958 թ-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1959 թ-ից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։ Չալիկյանը մի շարք բանաստեղծությունների և պիեսների ժողովածուների հեղինակ է։ Տարբեր թատրոններում բեմադրվել են նրա պիեսները։ 1977 թ-ին Գրիգոր Չալիկյանը արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: