
Երգի հեղինակներ
- Տարի
- 1998
- Տևողություն
- 15:00
- Կատարող
- Արթուր Ութմազյան
Կենսագրություն
Արթուր Ութմազյան
Ծնվել է Երևանում: 1966-71թթ. Արթուր Ութմազյանը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1968թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2000թ. Հուդայի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան», 2011թ. Բարդուղիմեոսի դերակատարման համար` ՀԹԳՄ Տիգրան Լևոնյանի անվան մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերակատարում»: 2011թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Բրուտոսի դերակատարման համար: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման: