
Երգի հեղինակներ
- Տարի
- 1951
- Տևողություն
- 3:07
- Կատարող
- Արաքսյա Գյուլզադյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Շերամ
- Դիրիժոր
- Արամ Մերանգուլյան
Կենսագրություն
Արաքսյա Գյուլզադյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Դեռ մանկուց Արաքսյա Գյուլզադյանը հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ և նրա տաղանդը նկատվել է դեռ դպրոցական տարիներից։ Նախնական կրթությունն նա ստացել է Ալեքսանդրապոլում։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը։ 1960 թ-ին Արաքսյա Գյուլզադյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Երևանում։