
Երգի հեղինակներ
- Տարի
- 1956
- Տևողություն
- 22:39
- Կատարող
- Գարուշ Խաժակյան
Կենսագրություն
Գարուշ Խաժակյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1931թ. ավարտել է Լենինականի թատրոնին (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) կից ստուդիան: Հաճախել է նաև Դ.Ղազարյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարան: 1931-36թթ. աշխատել է Երևանի բանվորական, 1936թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում: Ձայնագրվել է նաև ռադիոբեմադրություններում, նկարահանվել է հայկական ֆիլմերում: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: