
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 3:17
- Կատարող
- Վախթանգ Կիկաբիձե
- Կոմպոզիտոր
- Ալեքսեյ Հեքիմյան
- Դիրիժոր
- Մելիք Մավիսակալյան
Կենսագրություն
Վախթանգ Կիկաբիձե
Ծնվել է Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թթ. Վախթանգ Կիկաբիձեն սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թ-ին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թթ. սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։ 1966 թ-ին առաջին անգամ հանդես է եկել կինոյում («Հանդիպում լեռներում» ֆիլմ)։ 1966 թ-ին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1981 թ-ին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանել է 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս»։ 1999 թ-ին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվել է նրա աստղը, իսկ 2006 թ-ին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։ Համերգներով շրջագայել է տարբեր երկրներով։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Արժանացել է բազմաթիվ պարգևների: 1980 թ-ին Վախթանգ Կիկաբիձեն արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստ, 2013 թ-ին՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ կոչման: