
Երգի հեղինակներ
- Տարի
- 1959
- Տևողություն
- 2:34
- Կոմպոզիտոր
- Ժակ Դուվալյան
Կենսագրություն
Ժակ Դուվալյան
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ գաղթել էին նրա ծնողները Արևմտյան Հայաստանից: 1925թ. տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից թողել է միջնակարգ ուսումը և աշխատել է: Հետագայում սկսել է զբաղվել երաժշտությամբ, գրել է երգեր, երգել է սրճարաններում: 1940-ականներին արդեն դարձել է հայտնի ֆրանսիական հասարակության մեջ: Ընկերացել է Շառլ Ազնավուրի, Ջորջ Գարվարենցի, Ջանգո Ռենարի հետ: Պատերազմից հետո հանդես է եկել մի շարք մենահամերգներով: 1954թ. տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է սովորել աստղաֆիզիկա, սակայն կրկին մտքափոխվել է և շարունակել երգել: 1956թ-ից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ քաղաքներում, որտեղ նրան ընդունել են մեծ խանդավառությամբ: 1959թ-ից դարձել է Մոսկվայի Յու.Սուլսկու գործիքային անսամբլի մենակատար, որտեղ նրա կատարած երգերը անմիջապես դարձել են հիթեր: Երգել է հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: 1965 թ-ին տեղափոխվել է ԽՍՀՄ-ից Ֆրանսիա: Մահացել է Վերսալում: