
Երգի հեղինակներ
- Տարի
- 1986
- Տևողություն
- 3:11
- Կատարող
- Գեղամ Գրիգորյան
- Դիրիժոր
- Վադիմ Շուբլաձե
Կենսագրություն
Գեղամ Գրիգորյան
Ծնվել է Երևանում: Գրիգորյանը ավարտել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը և Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 1977թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը՝ Սերգեյ Դանիելյանի դասարանը: 1978-79թթ. կատարելագործվել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում: 1972թ. մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1981թ-ից աշխատել է Վիլնյուսի օպերային թատրոնում, որպես մեներգիչ, զուգահեռ մնալով Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ: 1989թ-ից հանդես է եկել «Մարիինյան» թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ, ինչպես նաև աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում: 1990-ական թվականներից մշտապես հրավիրվել է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոների: Նկարահանվել է ֆիլմ-օպերաներում: Երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը: 1980-86թթ. դասավանդել է Լիտվայի պետական կոնսերվատորիայում , Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր): 2000-07թթ. և 2015թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Մի շարք մրցույթների դափնեկիր է: 1982թ. արժանացել է Լիտվայի վաստակավոր, 1985թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2011թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: