
Երգի հեղինակներ
- Տարի
- 1955
- Տևողություն
- 3:36
- Կատարող
- Շարա Տալյան
- Երգի բառեր
- Հովհաննես Հովհաննիսյան
Կենսագրություն
Շարա Տալյան
Ծնվել է Թիֆլիսում։ 1901-13 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում։ Տալյանի առաջին մենահամերգները տեղի են ունեցել 1911թ. (Շուլավեր) և 1912թ. (Թիֆլիս)։ Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը։ 1932-33թթ. մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը։ 1938 թ. կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով։ 1942 թ. նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները։ Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Մահացել է Երևանում: