
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 3:30
Կենսագրություն
Կոմիտասի անվան լարային քառյակ
Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։ 1931 թ-ից անվանվել է ՀԽՍՀ պետական քառյակ, մեկ տարի անց` կոչվել Կոմիտասի անվան քառյակ։ 1934 թ-ին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում։ 1938 թ-ին քառյակի երաժիշտներին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1945թ-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 1946 թ-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1965 թ-ին այն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 2014 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Կոմիտասի անվան լարային քառյակի կազմը. 1925-1933 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Լևոն Օհանջյանյան (2-րդ ջութակ), Միքայել Տերյան (ալտ), Սերգեյ Ասլամազյան (թավջութակ): 1933-1936 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Գրիգորի Սարաբյան (2-րդ ջութակ), Միքայել Տերյան (ալտ), Սերգեյ Ասլամազյան (թավջութակ): 1936-1938 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Գրիգորի Սարաբյան (2-րդ ջութակ), Նիկիտա Բալաբանյան (ալտ), Սերգեյ Ասլամազյան (թավջութակ): 1938-1947 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Նիկիտա Բալաբանյան (2-րդ ջութակ), Միքայել Տերյան (ալտ), Սերգեյ Ասլամազյան (թավջութակ): 1947-1968 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Ռաֆայել Դավիդյան (2-րդ ջութակ), Հենրիկ Թալալյան (ալտ), Սերգեյ Ասլամազյան (թավջութակ): 1968-1970 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Ռաֆայել Դավիդյան (2-րդ ջութակ), Հենրիկ Թալալյան (ալտ), Արմեն Գեորգիան (թավջութակ): 1970-1972 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Էդուարդ Թադևոսյան (2-րդ ջութակ), Հենրիկ Թալալյան (ալտ), Արմեն Գեորգիան (թավջութակ): 1972-1976 Ավետ Գաբրիելյան (1-ին ջութակ), Էդուարդ Թադևոսյան (2-րդ ջութակ), Գրիգորի Մարկազյան (ալտ), Դավիթ Գրիգորյան (թավջութակ): 1976-1984 Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Հակոբ Մեքինյան (2-րդ ջութակ), Յակով Պապյան (ալտ), Ֆելիքս Սիմոնյան (թավջութակ): 1984-1990 Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սուրեն Հախնազարյան (2-րդ ջութակ), Յակով Պապյան (ալտ), Ֆելիքս Սիմոնյան (թավջութակ): 1990-2000 Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սուրեն Հախնազարյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Ֆելիքս Սիմոնյան (թավջութակ): 2000-2010 Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սուրեն Հախնազարյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ): 2010 թվականից - Էդվարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սյուզի Երիցյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Հասմիկ Վարդանյան (թավջութակ):