
Երգի հեղինակներ
- Տարի
- 1988
- Տևողություն
- 5:04
- Կատարող
- Մարո Մարգարյան
Կենսագրություն
Մարո Մարգարյան
Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ՝ Շահումյան) գյուղում։ Միջնակարգ կրթությունը Մարո Մարգարյանը ստացել է ծննդավայրում։ 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ 1935թ. տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1967-84թթ․ աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։ Բանաստեղծությունների հիմնական թեմաներն եղել են՝ հայրենիքը, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Հրատարակվել են նրա բազմաթիվ գրքերը հայերենով, ինչպես նաև ռուսերենից թարգմանված մի շարք հեղինակների ստեղծագործություններ: Նրա երկերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։ «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար 1981թ. Մարո Մարգարյանն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, իսկ 1983թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 1985թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Մահացել է Երևանում։