
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 2:07
- Կատարող
- Անահիտ Սահինյան
Կենսագրություն
Անահիտ Սահինյան
Ծնվել է Հայաստանի Վարդաբլուր գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզ): 1936թ. Անահիտ Սահինյանը ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ. աշխատել է Հայպետհրատում` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: Անահիտ Սահինյանը մի շարք վեպերի, պատմվածքների, պիեսների հեղինակ է: Երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1981թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: