
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 4:08
- Կատարող
- Սոս Սարգսյան
Կենսագրություն
Սոս Սարգսյան
Ծնվել է Ստեփանավան քաղաքում (ՀՀ): 1948թ. տեղափոխվել է Երևան: 1949-51թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-91թթ. եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում, նկարահանվել է բազմաթիվ կինոֆիլմերում: Հանդես է եկել նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: 1989-91թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1991թ. հիմնադրել է Երևանի Համազգային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել: 1992թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1998-2005թթ. եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2001թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, Արցախի «Մխիթար Գոշ» մեդալով: 2000թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2008թ-ից եղել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ: 1975թ., 1979թ. և 1988թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1972թ.` Հայաստանի, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: